National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
07.10.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջեքի Կանչելյան-Սփիրին եւ Ջուդի Չուին
1 / 8

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջեքի Կանչելյան-Սփիրին եւ Ջուդի Չուին:

Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին՝ Հայաստան եւ Արցախ այցելելու իր հրավերն ընդունելու համար: ԱԺ նախագահը նշել է, որ նախորդ տարի տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը վճռականորեն ընթանում է ժողովրդավարական զարգացման ճանապարհով, եւ ազատ ընտրությունները, մարդու իրավունքները, ազատ մրցակցային տնտեսությունը, թափանցիկությունը, հաշվետվողականությունը, անկախ դատական համակարգը, կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ նոր իշխանությունների համար հիմնարար արժեքներ ու նպատակներ են:

Արարատ Միրզոյանը նշել է, որ Միացյալ Նահանգները Հայաստանի կարեւորագույն գործընկերներից է, եւ ՀՀ-ն բաց է ու ցանկանում է զարգացնել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ բոլոր ուղղություններով: Խորհրդարանի խոսնակն ընդգծել է  երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության կարեւորությունը: Նա  շնորհակալություն է հայտնել  Ներկայացուցիչների պալատի հայկական հարցերով հանձնախմբին՝ այս տարիների ընթացքում տարբեր նախաձեռնություններում Հայաստանի կողքին լինելու համար, ինչպես նաեւ  Ներկայացուցիչների պալատի կողմից արդեն իսկ հաստատված՝ Հայաստանում ժողովրդավարության աջակցմանն ուղղված ծրագրերի՝ 40 միլիոն դոլարով ֆինանսական հատկացման ավելացման համար:

Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը մեծապես գնահատում է այս բոլոր տարիների ընթացքում տարբեր ծրագրերով Հայաստանին ԱՄՆ-ի ցուցաբերած աջակցությունը: Օրենսդիր մարմնի ղեկավարը շնորհակալություն է հայտնել  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ԱՄՆ ներգրավվածության համար՝ վերահաստատելով ՀՀ  իշխանությունների նվիրումը հիմնախնդրի բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը:

Ջեքի Կանչելյան-Սփիրը եւ Ջուդի Չուն շնորհակալություն են հայտնել Արարատ Միրզոյանին՝ իրենց Հայաստան հրավիրելու համար՝ նշելով, որ  իրենք ցանկանում են սերտորեն համագործակցել բոլոր որոլտներում: Կոնգրեսականները ողջունել են Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացները:

Զրույցի ընթացքում կողմերը տեսակետներ են փոխանակել Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգի վերաբերյալ: 
 


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am